Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հիեշեցի, թե ինչպես էր Կարեն Դեմիրճյանին հաջողվել անձամբ Հեյդար Ալիևին բերել Սարդարապատ

Հիեշեցի, թե ինչպես էր Կարեն Դեմիրճյանին հաջողվել անձամբ Հեյդար Ալիևին բերել Սարդարապատ
28.05.2024 | 21:55

Վեհափառ Տիրոջ ճանապարհը Սարդարապատում փակելու, ծաղկեպսակը հուշահամալիրից հեռացնելու դիվային միտքն ինքնին նոր չի ծագել, պատահական չէ, որ դեռևս 2018 թ. օրենքով դադարեցվեց Վեհափառ Տիրոջ պետական պահպանությունը։

«Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին։

Հիեշեցի, թե ինչպես էր Կարեն Դեմիրճյանին հաջողվել անձամբ Հեյդար Ալիևին բերել Սարդարապատ և ականատես դարձնել տոնակատարությանը։

Յուրաքանչյուրն իր չափով։

Աստված պահապան մեր Ազգին ....

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Մեկնաբանություններ